Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված հոկտեմբերի 28-ին «Ջիվան Հարությունյան Արսենի » անհատ ձեռնարկատիրոջ կողմից, և սեփականատեր Մամիկոն Աբովյանի 2025 թվականի հունվարի 21-ի N 174 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող Մամիկոն Աբովյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0106-0025 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (կողմ 1) 0.0256 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար Ա. Բաբաջանյան փողոց N 3 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (կողմ 2) 0.0256 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ, Փարաքար, Ա. Բաբաջանյան փողոց N 3/1 բնակելի տուն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: