Այսօր: Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2022թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 4
 

ՆԱԽԱԳԻԾ 4


Զեկ. ԳՈՌ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 22- Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2022 թվականի ապրիլի 1-ի թիվ Կ-01042022-04-0077 որոշումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է.

1. Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող 04-094-0017-0002 կադաստրային ծածկագրով 0.2216 հա պետական սեփականություն հանդիսացող՝ հատուկ նշանակության նպատակային նշանակությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոխել, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հող, գործառնական նշանակությունը արդյունաբերական օբյեկտների:

2. Հողամասը կառուցապատել՝ համաձայն հաստատված կառուցապատման սխեմայի:

3. Առաջարկել համայնքի ղեկավարին (Դ.Մինասյան)՝ սահմանված կարգով իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթները:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին» թիվ 22-Ա որոշումը:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Գ. Փարաքար, Նաիրի 42
0231 6-00-42, 060-53-00-42
paraqar.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner