Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամաբ հաստատված կարգի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի «Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ, հիմք ընդունելով <<Ավագ Ավագյան Գագիկի>> Ա/Ձ-ի կողմից 20 հունվարի 2021 թ.-ին տրված հողամասի և շինության հատակագծերը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված N ԱՏ-31082021-04-0732 տեղեկանքը և սեփականատեր Էֆրին Բաղ Ֆերմանի լիազոր անձ Աննա Օնիկի Գրիգորյանի 2021 թվականի սեպտեմբերի 2-ի դիմումը. Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝
1. Էֆրին Բաղ Ֆերմանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 31082021-04-0037), Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող 04-094-0313-0124 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.1937 հա մակերեսով հողամասը, հողատեսքը խաղող, (գոտին՝ Ուրց Կոտայք-Շամիրամ, 3-րդ կարգի խաղող` կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 373 դրամ,) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, որպես հասարակական կառուցապատման հող՝ գրասենյակային շենք կառուցելու համար:
2. Փոփոխվող հողի կադաստրային արժեքների տարբերությունը (1 քառակուսի մետրին խաղողի համար 6461,3 դրամ,) 1937 քառակուսի մետր խաղողի համար վճարման ենթակա գումարը կազմում է 12 515 538,1 (տասներկու միլիոն հինգհարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր երեսունութ դրամ տաս լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքարի համայնքային բյուջե՝ գանձապետական 900325191139 հաշվեհամարին:
3. Հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց N 116/3 տարածք:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:
6.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: