Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2024 թվականի հոկտեմբերի 29-ին «Արփինե Սուքիասյան Մադոյի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից, և հողամասի սեփականատեր Ալիկ Մելքոնյանի 2025 թվականի հունվարի 20-ի N 146 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի վարչական սահմաններում գտնվող Ալիկ Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0159-0049 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (բաժանվող մաս 1) 0.04412 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Կ. Դեմիրճյան թաղամասի 2-րդ փողոց, N 20/1 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (բաժանվող մաս 2) 0.02179 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Կ. Դեմիրճյան թաղամասի 2-րդ փողոց, N 20/2 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: