Այսօր: Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 368-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված 2025 թվականի օգոստոսի 11-ի թիվ Կ-11082025-04-0025 որոշումը և քաղաքացի Գագիկ Հայկի Եփրեմյանի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 5125 դիմումը. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 12-ի «Գագիկ Հայկի Եփրեմյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» թիվ 368-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝

1)որոշման նախաբանում «չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024TFWYHY,» տառերից և թվերից հետո հանել՝ «2024PAU9FC» տառերը և թվերը,

2) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Դվին թաղամաս 3-րդ շենք N 3 բնակարան հասցեում գտնվող՝ Գագիկ Հայկի Եփրեմյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 77.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 7.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով պահեստը, 11.3 քառակուսի մետր արտաքին մակերեսով թռչնանոցը, 12.1 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 1.1 քառակուսի արտաքին մակերեսով պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Աստղիկ Մանուկյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:»,

3) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. « Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան, պահեստի և ծածկի համար կազմում է 1969 դրամ, 1 քառակուսի մետր թռչնանոցի և պարսպի համար կազմում է 1181,4 դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 205 248,56 (երկու հարյուր հինգ հազար երկու հարյուր քառասունութ Հայաստանի Հանրապետության դրամ հիսունվեց լումա):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՕՆԻԿ ԱԽՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner