Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 378-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2025 թվականի N 378-Ա

ԿԱՔԱՎ ՄԻԾԽԱՐԻ ԵՆԳՈՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՎԵԼ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 547-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով սեփականության գրանցման վկայագիրը տրված 1987 թվականի դեկտեմբերի 4-ին, «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի հուլիսի 7-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-18032025-04-0085 որոշումը, քաղաքացի Կաքավ Միծխարի Ենգոյանի 2024 թվականի օգոստոսի 13-ի N 4765 դիմումը. որոշում եմ՝

1. Վերականգնել` Կաքավ Միծխարի Ենգոյանի (ծնված 1962 թվականի փետրվարի 4-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1963 թվականին կառուցված բնակելի տան /նկուղ/, 1963 թվականին կառուցված աստիճանահարթակի, 1996 թվականին կառուցված բնակելի տան, 1963 թվականին կառուցված բնակելի տան, 1963 թվականին կառուցված ծածկված մուտքի /բաժնային սեփականություն հանդիսացող/, 1996 թվականին կառուցված ծածկի, 1970 թվականին կառուցված օժանդակ շինության, 1996 թվականին կառուցված թոնրատան, 1996 թվականին կառուցված աստիճանահարթակի, 1996 թվականին կառուցված ծածկի և 04-094-060-0012 կադաստրային ծածկագրով` 0.0804 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ, որից 0.0024 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը և ծածկած մուտքը թողնել ընդհանուր համատեղ օգտագործման` համաձայն «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի: Նշված հողամասից 600 քառակուսի մետրը հատկացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն է, 120 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է, իսկ 84.0 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասն է:

2. 84.0 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կաքավ Միծխարի Ենգոյանին` հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի՝ 6834.3 դրամի 30 տոկոսի չափով, որը մեկ քառակուսի մետրի համար կազմում է 2050.29 դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 172 225 (մեկ հարյուր յոթանասուներկու հազար երկու հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին:

3. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Բարեկամության փողոց թիվ 11 բնակելի տուն (ծածկագիր 04012F4YZGZ5):

4. Ուժը կորցրած ճանաչել հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 18-ի «Կաքավ Միծխարի Ենգոյանի բնակելի տան և հողամասի նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու, ավել հողամասը օտարելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 547-Ա որոշումը:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner