|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հունիսի 2025 թվականի N 31-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0,0794 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի մարտի 28-ի թիվ 01/14/02448-2025 գրությունը՝ ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Շառլ Տիրան Թեքեյան փողոց թիվ 2/2 հասցեում գտնվող 0,0794 հա բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Մուսալեռ գյուղում բժշկական ամբուլատորիայի շենք կառուցելու համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |
Կողմ -14 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ ԱԽՎԵՐԴՅԱՆ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԱՆԱ ԵՍԱՅԱՆ ՆԵԼԼԻ ԶԱՔԵՎՈՍՅԱՆ ՍՈՒՐԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԷՄՄԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՆՅՈՒՏԱ ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՓԻՆԵ ԱՐԹԵՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՆՅՈՒՏԱ ՍԱՖԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|