Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 168-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2024 թվականի N 168-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅՒՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, Քաղաքացիական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի գ) և դ) կետերի դրույթներով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին N 1180-Ն որոշման 14-րդ և 15-րդ կետերի դրույթներով. Որոշում եմ՝

Հաստատել`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վտանգավոր և քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքներից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման համայնքային պլանը՝ իր հավելվածներով.

1) Փարաքար համայնքի տարհանման հանձնաժողովի ազդարարման սխեման՝ համաձայն № 1 հավելվածի.

2) Արմավիրի մարզի բնակչության տարահանման կառավարման ուրվագիծ՝ համաձայն №2 հավելվածի :

3) Փարաքար համայնքից տարահանման սկսելու մասին ազդարարման ուրվագիծ՝ համաձայն №3 հավելվածի.

4) Փարաքար համայքի տարահանված անչափահաս բնակչությանը սննդամթերքով ապահովման հաշվարկ ՝ համաձայն №4 հավելվածի.

5) Փարաքար համայքի տարահանված չափահաս բնակչությանը սննդամթերքով ապահովման հաշվարկ ՝ համաձայն №5 հավելվածի

6) Փարաքար համայնքի տարահանված բնակչությանը անհրաժեշտ հագուստի և առաջին անհրաժեշտության ապրանքների հաշվարկը՝համաձայն № 6 հավելվածի.

7) ՀՀ Արմավիր մարզի Փարաքար համայնքում տեղադրված ազդարարման սարքավորումների առկայության մասին տեղեկությունները՝ համաձայն № 7 հավելվածի.

8) Փարաքար համայնքում առկա տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը ՝ համաձայն № 8 հավելվածի:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ Փարաքար համայնքի վտանգավոր և քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքներից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման համայնքային պլանի մեկ օրինակը տրամադրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիր մարզային փրկարարարական վարչությանը


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(64.10 Կբ)
(48.45 Կբ)
(40.76 Կբ)
(22.87 Կբ)
(22.62 Կբ)
(49.00 Կբ)
(82.50 Կբ)
(51.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner