Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի սեպտեմբերի 10-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի համասեփականատերեր Ռաֆայել Գեղամի Բադալյանի և Արման Ռաֆիկի Բադալյանի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի N 4703 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Ռաֆայել Գեղամի Բադալյանին և Արման Ռաֆիկի Բադալյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 04-026-0058-0025 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Առանձնացվող հատված 1) 0.0431 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Արևաշատ, Շինարարների փողոց, 3 հողամաս:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Առանձնացվող հատված 2) 0.0431 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Արևաշատ, Շինարարների փողոց, 3/1 հողամաս:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: