Ղեկավարվելով <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, «Տեղական ինքանկառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարզպետարանի 2018 թվականի հունիսի 20-ի N 01.1/04/2213-18 գրությունը՝ Աքսաննա Դանիլովային օգնություն տրամադրելու վերաբերյալ և Փարաքարի համայնքապետարանի սոցիալական հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 4-ի եզրակացությունը՝ սեփական լիազարությունների շրջանակներում, համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանի որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներին սահմանել 844 994 / ութ հարյուր քառասունչորս հազար ինը հարյուր իննսունչորս/ դրամ գույքահարկի և հողի հարկի տույժերի գծով արտոնություններ՝համաձայն հավելվածի:
2. Փարաքար գյուղի Այգեստան փողոցի թիվ 26 հասցեի բնակիչ Աքսաննա Դանիլովային ցուցաբերել 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ օգնություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |