Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Տիգրան Արտաշեսի Մկրտչյանի 2024 թվականի փետրվարի 22-ի N 1143 դիմումը և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի N 22022024-04-0046 սեփականության վկայականը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Տիգրան Արտաշեսի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Երիտասարդության փողոցի 34 հասցեում գտնվող` 04-094-0046-0050 կադաստրային ծածկագրով` բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.6527 հեկտար մակերեսով հողամասին կից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Երիտասարդության փողոց 34/1 հասցեում գտնվող` 04-094-0046-0037 կադաստրային ծածկագրով` բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0183 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով օտարելու Տիգրան Արտաշեսի Մկրտչյանին:
2. Վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 6834.3 Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: