Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի մարտի 18-ին տրված թիվ ԱՏ-18032025-04-0546 գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամաբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքը, քաղաքացի Գեղամ Ֆրունզի Կարապետյանի և մյուսների 2025 թվականի մայիսի 14-ի թիվ 2153 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 3-ի «Գեղամ Ֆրունզի Կարապետյանի և մյուսների կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» N 62-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) որոշման վերնագրում «Գեղամ Ֆրունզեի Կարապետյանի» բառերը փոխարինել «Գեղամ Ֆրունզի Կարապետյանի» բառերով,
2) որոշման նախաբանում «Գեղամ Ֆրունզեի Կարապետյանի» բառերը փոխարինել «Գեղամ Ֆրունզի Կարապետյանի» բառերով,
3) որոշման 1-ին կետում «Գեղամ Ֆրունզեի Կարապետյանին» բառերը փոխարինել «Գեղամ Ֆրունզի Կարապետյանին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: