Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի սեփականատեր՝ Արմեն Սարգսի Ստեփանյանի 2025 թվականի օգոստոսի 28-ի N 4306 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Արմեն Սարգսի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող 04-026-0015-0001 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Արևաշատ, Նաիրիի փողոց, 35/1 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: