Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ռ ԱՐՔԻԹԵՔԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 26-ին տրված հողամասի հատակագիծը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ 0.04055 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղի N 81/1 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: