Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հոկտեմբերի 20-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի համասեփականատեր Հրայր Հայրապետի Բարսեղյանի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի N 5398 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Հրայր Հայրապետի Բարսեղյանին, Հայրապետ Գևորգի Բարսեղյանին, Հրաչյա Հայրապետի Բարսեղյանին և Աննա Թովմասի Թովմասյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 04-030-0034-0014 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Առանձնացվող հատված 1) 0.04 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Բաղրամյան, Ա. Իսահակյան փողոց, 15/1 հողամաս:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Առանձնացվող հատված 2) 0.1398 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Բաղրամյան, Կոմիտասի փողոց, 49 բնակելի տուն:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: