Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 165-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2024 թվականի N 165-Ա

ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԿԵՍԻ ԲՈՅԱԽՉՅԱՆԻ, ՆԵԼԼԻ ՍԱՄՎԵԼԻ ԲՈՅԱԽՉՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԱՐԹՈՒՐԻ ԲՈՅԱԽՉՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԳԵՍ ԱՐԹՈՒՐԻ ԲՈՅԱԽՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի  18-ի N 912-Ն որոշումով, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից տրված շինության՝ կցակառույցի վերաբերյալ դրական եզրակացությունը, տրված 2024 թվականի մարտի 15-ին, ՀՀ կադաստրի կոմիտեի կողից 15 մարտի 2024 թվականին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024EEWMBH), նկատի ունենալով, որ կցակառույցը որևէ բացասական կերպով չի ազդում շենքի կրողունակության և սեյսմակայունության վրա, պիտանի է բնականոն շահագործման և վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և համասեփականատեր Արթուր Վարդկեսի Բոյախչյանի 2024 թվականի մարտի 19-ի N 1679 դիմումը. որոշում եմ `

1. Օրինականացնել՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Արթուր Վարդկեսի Բոյախչյանին, Նելլի Սամվելի Բոյախչյանին, Տիգրան Արթուրի Բոյախչյանին և Վարդգես Արթուրի Բոյախչյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, գյուղ Թաիրով Վ.Մամիկոնյան փողոց 5-րդ շենքի N 4 բնակարանին կից 20,0 քառակուսի մետր մակերեսով կցակառույցը, 1 (մեկ) ինքնակամ բացված պատուհանը և 1 (մեկ) ինքնակամ բացվածքը, համաձայն «ՋԻՎԱՆ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար՝ 817,5 դրամ, մեկ ինքնակամ բացվացքի համար կազմում է 817,5 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 17 985 (տասնյոթ հազար ինը հարյուր ութանասունհինգ) ՀՀ դրամ:

3. Բնակարանի հասցեն թողնել անփոփոխ, ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Վ.Մամիկոնյան փողոց 5-րդ շենք, N 4 բնակարան:

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner