Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող կառույցներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կատուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը /գրանցված են սեղանամատյանում 8089-ով և 8090-ով/, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 որոշման մասին 2025 թվականի օգոստոսի 6-ին տրված N 37 քաղվածքը, «Մելկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը, քաղաքացի Թադևոս Սարգսի Մանուկյյանի կողմից լիազորված անձ Վլադիմիր Մենտորի Իսրայելյանի և մյուսների 2025 թվականի սեպտեմբերի 10-ի N 4523 դիմումը. որոշում եմ՝
1.Վերականգնել` Թադևոս Սարգսի Մանուկյանի (ծնված 1958 թվականի մայիսի 18-ին), Մերի Թադևոսի Մանուկյանի (ծնված 1986 թվականի օգոստոսի 26-ին) և Հարի Թադևոսի Մանուկյանի (ծնված 1987 թվականի դեկտեմբերի 25-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1964 թվականին կառուցված բնակելի տան, 1964 թվականին կառուցված բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի, 1998 թվականին կառուցված բնակելի տան, 1964 թվականին կառուցված բնակելի տան, 1964 թվականին կառուցված բնակելի տանն բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի, 1998 թվականին կառուցված բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի, 1998 թվականին կառուցված օժանդակ շինության, 1998 թվականին կառուցված օժանդակ շինության բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի՝ 04-094-0060-0001 կադաստրային ծածկագրով` 0.106477 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ` համաձայն «Մելկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից: Նշված հողամասից 1000.0 քառակուսի մետրը հատկացված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն է, 64.77 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է:
2. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար Է. Թևոսյան փողոց, 24 բնակելի տուն (ծածկագիր 04012A4FPVAJ):
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: