Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «Զավեն Բաբասյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի նոյեմբերի 4-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024U7GSQZ), «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի օգոստոսի 14-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, շինությունը կատարած անձ Հարություն Գևորգի Գևորգյանի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 5260 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող, 40.1 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող՝ 40.1 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը և 2.52 քառակուսի մետր ծածկը ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Զավեն Բաբասյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Մասիսի փողոց, 2-րդ փակուղի, 1/6 ավտոտնակ: (04062TEZNAYV)
3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Հարություն Գևորգի Գևորգյանի կողմից ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունները, Հարություն Գևորգի Գևորգյանին ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետյան Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի Մասիսի փողոց, 2-րդ փակուղի, 1/6 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00401 հեկտար մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:
4. 0.00401 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
5. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է մեկ քառակուսի մետր ավտոտնակի համար 1969 Հայաստանի Հանրապետության դրամ, մեկ քառակուսի մետր ծածկի համար 3938 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 88 880,66 (ութսունութ հազար ութ հարյուր ութսուն Հայաստանի Հանրապետության դրամ վաթսունվեց լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 900325175231 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
6. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը սահմանվում է 4441.8 դրամ, որը 40.1 քառակուսի մետրի համար կկազմի 178 116,18 (մեկ հարյուր յոթանասունութ հազար հարյուր տասնվեց Հայաստանի Հանրապետության դրամ տասնութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325175132 հաշվեհամարին:
7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: