Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հոկտեմբերի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքի մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքով, ընդունված 2019 թվականի նոյեմբերի 19-ին N ՀՕ-225-Ն, միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ ԱՏ-23102025-04-1227 տեղեկանքը և սեփականատեր Մարիամ Գարեգինի Հովակիմյանի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 5049 դիմումը, որոշում եմ՝

1. Մարիամ Գարեգինի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 12092025-04-0112), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող 04-094-0409-0033 կադաստրային ծածկագրով 0.04551 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, որից 0.00396 հեկտար մակերեսովը վարելահող, իսկ 0.04155 հեկտար մակերեսը խաղող գործառնական նշանակության հողամասը (գոտին՝ Ուրց Կոտայք-Շամիրամ, 3-րդ կարգի վարելահող` կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 159,5 դրամ և 3-րդ կարգի խաղող` կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 373.0 դրամ) փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատեգորիա, որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հող՝ բնակելի տուն կառուցելու համար:

2. Փոփոխվող հողի կադաստրային արժեքների տարբերությունը (1 քառակուսի մետր վարելահողի համար 6674.8 Հայաստանի Հանրապետության դրամ և 1 քառակուսի մետր խաղողի համար 6461.3 Հայաստանի Հանրապետության դրամ) 455.1 քառակուսի մետրի համար կազմում է 2 930 992,23 (երկու միլիոն ինը հարյուր երեսուն հազար ինը հարյուր իննսուներկու դրամ քսաներեք լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչը 60-օրյա ժամկետում պետք է վճարել Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

4. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:

5.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՕՆԻԿ ԱԽՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner