Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2023 թվականի նոյեմբերի 10-ին Մարգարիտ Նիտալյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից, հողամասի համասեփականատեր Վահան Խաչատրյանի 2023 թվականի նոյեմբերի 14-ի դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղի վարչական սահմաններում գտնվող Վահան Խաչատրյանին և մյուսներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-009-0003-0040 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (մնացող մաս) 1608.7 քառակուսի մետր մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Այգեկ, 4-րդ փողոց N 1 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (բաժանվող մաս) 901.3 քառակուսի մետր մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Այգեկ, 1-ին փողոց N 22 շինություն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: