Այսօր: Երեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2021թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 234-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 0231 6-00-42, 060-53-00-42, paraqar.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հոկտեմբերի 2021 թվականի N 234-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամաբ հաստատված կարգի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի «Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2003 թվականի փետրվարի 5-ին տրված N 737640 վկայականը և հողամասի վարձակալ «Գոռ-97» ՍՊԸ տնօրեն Մանվել Դալալի Խաչատրյանի 2021 թվականի հոկտեմբերի 22-ի դիմումը.                        ո ր ո շ ու մ   եմ՝

1. «Գոռ-97» ՍՊԸ վարձակալության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող 04-094-012-002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության (օգտագործման նպատակը՝ անասնաշենքի կառուցման համար) 1․6539 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների:

2. Փոխել հողամասի վրա գտնվող շենք-շինությունների գործառնական նշանակությունները․ անասնաշենքը (754․6 քմ)՝ որպես պահեստ, ջրհան կայանը (10․9 քմ), տնակը (77․9 քմ), կշռատեղ (6․5 քմ) և պահակատունը (11․7 քմ)՝ որպես արտադրական օբյեկտներ։

3. Հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Հ․ Բաղրամյան փողոց N 8 արտադրական օբյեկտ: 4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Գ. Փարաքար, Նաիրի 42
0231 6-00-42, 060-53-00-42
paraqar.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner