Ղեկավարվելով <<Հայաստանի  Հանրապետությանբյուջետային  համակարգի մասին >>    Հայաստանի  Հանրապետության օրենքի 32-րդ  հոդվածով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի  Հանրապետության   օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի  5-րդ կետով,   Հայաստանի Հանրապետության <<Գնումների մասին>> օրենքի  23-րդ : հոդվածի  2-րդ  կետով և  հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի  2019 թվականի բյուջեն հաստատելու  մասին ուղերձը. համայնքի ավագանին որոշում  է` 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավրի մարզի Փարաքար համայնքի 2019 թվականի բյուջեն՝համաձայն հավելվածների 1-ի, 2-ի, 3-ի և 4-ի: 
2. Համաձայնություն տալ Փարաքարի գյուղական համայնքի 2019 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չնախատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն: 
3. Համաձայնություն տալ Փարաքար համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն: 
4. Սահմանել Փարաքարի գյողական համայնքի 2019 թվականի բյուջեի ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման փոփոխություններ կատարելու համար 50 %-ի չափաքանակ: 
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  |