Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքի մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքով, ընդունված 2019 թվականի նոյեմբերի 19-ին N ՀՕ-225-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով հողամասի սեփականատեր Արտուշ Անդրանիկի Զաքևոսյանի 2025 թվականի մարտի 5-ի N 1070 դիմումը, որոշում եմ՝
1. Արտուշ Անդրանիկի Զաքևոսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` 11112024-04-0050), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող՝ 04-069-0110-0016 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խաղող գործառնական նշանակության 0.0811 հեկտար մակերեսով հողամասը (գոտին՝ Մերձարաքսյան, 4-րդ կարգի խաղող, կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 284 Հայաստանի Հանրապետության դրամ է) փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատեգորիա, որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հող՝ բնակելի տուն կառուցելու համար:
2. Փոփոխվող հողի կադաստրային արժեքների տարբերությունը (1 քառակուսի մետր խաղողի համար 4157,8 Հայաստանի Հանրապետության դրամ) 811 քառակուսի մետրի համար կազմում է 3 371 980 (երեք միլիոն երեք հարյուր յոթանասունմեկ հազար ինը հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչը 60-օրյա ժամկետում պետք է վճարել Փարաքար համայնքի Մուսալեռ բնակավայրի բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325176130 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած:
3. Հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Շառլ-Տիրան Թեքեյան փողոց, թիվ 10/2 հողամաս (ծածկագիր՝ 04072YT3DPPP):
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:
6.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: