Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի կողմից 2025 թվականի փետրվարի 13-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-13022025-04-0157 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 22-ի «Քրիստինե Մխիթարի Ավետիսյանի և Սևակ Ռազմիկի Հակոբյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» թիվ 24-Ա որոշման մեջ կատարել լրացում.
1) Որոշման նախաբանում «պետական գրանցման վկայականը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հուլիսի 9-ին տրված hաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024KHVZ4V),» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: