Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման՝ տրված 2022 թվականի հուլիսի 27-ին «Կարեն Մաչանյան» Ա/Ձ-ի կողմից և սեփականատեր՝ Հայկ Գևորգի Գևորգյանի 2022 թվականի հուլիսի 28-ի դիմումը. որոշում եմ՝
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գնտվող՝ Հայկ Գևորգի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 04-069-0050-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (Առանձնացվող հատված 1)` 0.0409 հա մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ , Տ.Անդրեասյան փողոց N 4 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (Առանձնացվող հատված 2)՝ 0.0259 հա մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ , Տ.Անդրեասյան փողոց N 4/1 կիսակառույց:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: