Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 20-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եցրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի նոյեմբերի 1-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024VMH3UB), ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը /գրանցված են սեղանամատյանում 8202-ով/ և հողամասի համասեփականատեր Նունե Արտեմի Ներսեսյանի և մյուսների 2025 թվականի սեպտեմբեր 18-ի N 4679 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Արցախի թաղամասի 2-րդ փողոց թիվ 27 հասցեում գտնվող՝ Նունե Արտեմի Ներսեսյանին, Ռոքսանա Վալերիի Ներսեսյանին և Ռեգինա Վալերիի Հակոբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0034-0008 կադաստրային ծածկագրով 10.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով ցախանոցը, 3.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարան և 9.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով ցախանոցը համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր ինքնակամ ցախանոցի համար կազմում է 2316 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր զուգարանի և ցախանոցի համար կազմում է 1389.6 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակաընդհանուր գումարը կազմում է 42 799,68 (քառասուներկու հազար յոթ հարյուր իննսունինը հազար Հայաստանի Հանրապետության դրամ վաթսունութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Փարաքար գյուղի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: