Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2025 թ.

ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 122-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածով, 41-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետին 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Փարաքար համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 12-ին կայացած թիվ 8 նիստի թիվ 31 արձանագրությունը և Արայիկ Գրիգորի Մկրտչյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԴ/8873/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի նոյեմբերի 15-ի վճռով անգործունակ ճանաչված անձի՝ Գագիկ Գրիգորի Մկրտչյանի (ծնված՝ 1988 թվականի սեպտեմբերի 14-ին, անձնագիր՝ AT 0490974, տրված 057-ի կողմից 2020 թվականի մայիսի 21-ին) խնամակալ Արայիկ Գրիգորի Մկրտչյանին ազատել խնամակալի պարտականությունների կատարումից։

2. Ուժը կորցրած ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 13-ի «Գագիկ Գրիգորի Մկրտչյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» N 122-Ա որոշումը։

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԴ/8873/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի նոյեմբերի 15-ի վճռով անգործունակ ճանաչված անձի՝ Գագիկ Գրիգորի Մկրտչյանի (ծնված՝ 1988 թվականի սեպտեմբերի 14-ին, անձնագիր՝ AT 0490974, տրված 057-ի կողմից 2020 թվականի մայիսի 21-ին) խնամակալությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ մինչև նրան համապատասխան հաստատություն տեղավորելը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(853.40 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner