Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության N 14122012-04-0447 և N 02072013-04-0044 վկայականները և հողամասի սեփականատեր Առաքել Հոկսենի Միրզոյանի 2025 թվականի նոյեմբերի 12-ի N 5646 դիմումը որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող 04-030-0024-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և 04-030-0024-0021 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի միավորումից առաջացած անշարժ գույքին տրամադրել մեկ միասնական հասցե.Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Բաղրամյան, Կոմիտասի փողոց, 48-50 բնակելի տուն:
2.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։