Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ և հիմք ընդունելով հողամասի համասեփականատեր Հրաչյա Վալոդի Ավագյանի և մյուսների 2025 թվականի ապրիլի 28-ի թիվ 1865 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող՝ Հրաչյա Վալոդի Ավագյանի, Կիմա Ռոբերտի Ավագյանի, Էդգար Հրաչյայի Ավագյանի և Վլադիմիր Հրաչյայի Ավագյանի անվամբ գրանցված՝ 04-094-0567-0005 կադաստրային ծածկագրով 0.25 հեկտար մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության ցածրարժեք՝ /վարելահող/ հողատեսքը փոխադրել բարձրարժեքի` պտղատու այգի /պտղատու այգի/:
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: