Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29- ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 22-ի թիվ 11 որոշման մասին 2025 թվականի հուլիսի 4-ին տրված N 13 քաղվածքը, 2025 թվականի հուլիսի 7-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը /գրանցված են սեղանամատյանում 3620-ով և 3622-ով/, «Սևան Թովմասյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի օգուստոսի 28-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, քաղաքացի Արայիկ Մուշեղի Արզումանյանի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N 5350 դիմումը. որոշում եմ՝
1. Վերականգնել Արայիկ Մուշեղի Արզումանյանի (ծնված` 1963 թվականի հունիսի 16-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1995 թվականին կառուցված բնակելի տան կիսանկուղը, 1950 թվականին կառուցված բնակելի տան կիսանկուղը, 1955 թվականին կառուցված բնակելի տան, 1995 թվականին կառուցված բնակելի տան, 1995 թվականին կառուցված բաց պատշգամբի, 1995 թվականին կառուցված ծածկի, 1995 թվականին կառուցված ծածկի, 1995 թվականին կառուցված օժանդակ շինության, 2000 թվականին կառուցված զուգարանի 04-026-0032-0006 կադաստրային ծածկագրով՝ 0.172 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ ՝համաձայն «Սևան Թովմասյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի, իսկ հողամասում առկա 321.7 քմ մակերեսով ջերմոցը և 5.1 քմ մակերեսով կաթսայատունը թողնել ինքնակամ: Նշված հողամասից 1500.0 քառակուսի մետրը հատկացված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն է, 220.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է:
2. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Արևաշատ Էրեբունու փողոց, 72 բնակելի տուն (04042DJKBLQG):
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: