Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 7-ի «Ինքնակամ կառուցված շինությունը համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու, օտարելու, և հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» N 615-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող՝ 141.0 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող՝ 1.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 0.8 քառակուսի մետր արտաին մակերեսով զուգարանը և 6.3 քառակուսի մետր պարիսպը ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:»,
2) որոշման 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 4266 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր զուգարանի և պարսպի համար 2844 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 26 591,40 (քսանվեց հազար հինգ հարյուր իննսունմեկ Հայաստանի Հանրապետության դրամ քառասուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի վարչական եկամուտների 900325155175 հաշվեհամարին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: