Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 14-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 9-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023TKQ7HA) և հողամասի սեփականատեր Արսեն Վասյայի Առաքելյանի 2023 թվականի հոկտեմբերի 23-ի N 4803 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոց թիվ 141 հասցեում գտնվող Արսեն Վասյայի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0083-0043 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 30,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով առևտրի սրահի 1-ին հարկը, 48,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով առևտրի սրահի 2-րդ հարկը, 10,2 քառակուսի մետր մակերեսով նկուղ աստիճանահարթակը, 106,8 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 0,8 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի` «ԱՍՏՂԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր առևտրի սրահի 1-ին հարկի, 2-րդ հարկի, նկուղի աստիճանահարթակի, ծածկի և պարսպի համար՝ 5450 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 1 073 105 (մեկ միլիոն յոթանասուներեք հազար հարյուր հինգ դրամ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: