Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2024 թվականի օգոստոսի 22-ին «Ջիվան Հարությունյան Արսենի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից և հողամասի սեփականատեր Գրիգոր Ռուբիկի Գրիգորյանի 2025 թվականի ապրիլի 4-ի N 1906 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Գրիգոր Ռուբիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0055-0012 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին (առանձնացվող մաս 1) 0.103 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղի N 2/3 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող մաս 2) 0.0655 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 1-ին փողոց N 17-19 բնակելի տուն:
3 . Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: