Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի N 01102024-04-0035 և N 08062023-04-0046 վկայականները և համասեփականատեր Ժենյա Հովսեփի Գրիգորյանի 2024 թվականի դեկտեմբերի 4-ի N 6749 դիմումը. որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Մերձավան գյուղի Երկրագործների փողոց N 3/1 և Երկրագործների փողոց N 3/3 հասցեներում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ մեկ միասնական հասցե. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք, գյուղ Մերձավան Երկրագործների փողոց N 3/1 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։