Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 212-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2024 թվականի N 212-Ա

ԺԵՆՅԱ ՊԵՏՐՈՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԻԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Ժենյա Պետրոսի Մանուկյանի 2024 թվականի հունվարի 22-ի N 345 դիմումը, հողամասի նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու խնդրանքը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի փետրվարի 6-ին տրված թիվ 9 քաղվածքը, «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի հունվարի 22-ին տրված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, ինչպես նաև չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ. որոշում եմ՝

1. Վերականգնել` Ժենյա Պետրոսի Մանուկյանի, Հռիփսիմե Վանիկի Մարգարյանի և Հունան Վանիկի Մարգարյանի սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` 04-094-0573-0004 կադաստրային ծածկագրով` 0.05 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը` վարելահող, հողամասի նկատմամբ` համաձայն «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի: 0.1431 հեկտար մակերեսով հողամասից 0.05 հեկտար մակերեսով հողամասը հատկացված հողամասն է, որի քսան տոկոսը` 0.01 հեկտարը անհատույց տրաադրել Ժենյա Պետրոսի Մանուկյանին, Հռիփսիմե Վանիկի Մարգարյանին և Հունան Վանիկի Մարգարյանին, իսկ ավել զբաղերված 0.0831 հեկտար մակերեսով հողամասն օտարել Ժենյա Պետրոսի Մանուկյանին, Հռիփսիմե Վանիկի Մարգարյանին և Հունան Վանիկի Մարգարյանին ուղղակի վաճառքի միջոցով՝ հողամասի կադաստրային արժեքի` 304.5 Հայաստանի Հանրապետության դրամի քսան տոկոսի չափով:

2. Հողամասի վաճառքի գինը 1 քառակուսի մետրի համար կազմում է 60.9 Հայաստանի Հանրապետության դրամ, որը 831.0 քառակուսի մետրի համար կազմում է 50 607.9 (հիսուն հազար վեց հարյուր յոթ դրամ իննսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner