Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 23-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2018 թվականի N 23-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով <<ԱԿՍՈՆ>> ապրանքա- հումքային բորսայի կողմից 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 18/208 գրությունը <<հոլանդական>> ընթացակարգով օտարելու և գույքի շուկայական արժեքի որոշման հաշվետվությունը, տրված 2018 թվականի հունիսի 4-ին և համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է՝

1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքապետարանին պատկանող Mercedes Benz E300 , 444 ՍՕ 03 պետ.համարանիշի, 1994 թվականի արտադրության տրանսպորտային միջոցն օտարել աճուրդի միջոցով՝ վեց ամսյա ժամկետում, օտարման մեկնարկային գին սահմանել 820 000 ՀՀ դրամ, թույլատրել <<դասական>> ընթացակարգով աճուրդի չկայացման դեպքում կիրառելու՝ <<հոլանդական>>-ը:

2. Նկատի ունենալով, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Բարեկարգում» տնօրինությանը պատկանող FORD ESCORD 1.4, 455 ՍՕ 12 պետ.համարանիշի, 1999 թվականի արտադրության տրանսպորտային միջոցի մեկնարկային գինը 700 000 ՀՀ դրամից տևական <<դասական>>, այնուհետև <<հոլանդական>> ընթացակարգերով սակարկույթունների արդյունքում հասել է 450 000 ՀՀ դրամի, սակայն այդ գնով ևս պոտենցիալ գնորդների մոտ նշված գույքը հետաքրքրություն չի առաջացրել, այժմ ի հայտ է եկել գնորդ, որն ավտոմեքենայի համար առաջարկել է 150 000 ՀՀ դրամ: Առաջարկում ենք տալ հավանություն նշված գնով մեքենան օտարելու համար:

3.Առաջարկել համայնքի ղեկավարին իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործողությունները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -7

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԵՐԵՄՅԱՆ ԱՇՈՏ

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner