Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, հիմք ընդունելով Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 97-Ա որոշումը և քաղաքացի Գեղամ Ռուբենի Սարգսյանի 2025 թվականի հունիսի 2-ի թիվ 2506 դիմումը, որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Երևանյան փողոց 1-ին փակուղի թիվ 9 հասցեում գտնվող` 04-094-0103-0040 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.1417 հեկտար մակերեսով հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Երևանյան փողոց 1-ին փակուղի թիվ 9/3 հասցեում գտնվող՝ 04-094-0103-0083 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0088 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդալնման նպատակով օտարել Գեղամ Ռուբենի Սարգսյանին:
2. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը` 6834,3 դրամ, որը 88.0 քառակուսի մետրի համար կկազմի 601 418,40 (վեց հարյուր մեկ հազար չորս հարյուր տասնութ Հայաստանի Հանրապետության դրամ քառասուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: