Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մասնակցությանը «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ Հայաստանի Հանրապետության համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին:
2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Արևաշատ բնակավայրի մշակույթի տան վերանորոգման և գույքի ձեռքբերման>> ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում 1 600 000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար ) ՀՀ դրամ (ծրագրի ընդհանուր արժեքի 10%-ի չափով) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2023 բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |