Այսօր: Երեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2021թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 230-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 0231 6-00-42, 060-53-00-42, paraqar.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2021 թվականի N 230-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳԱՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի ,,ե,, ենթակետը, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ 30.08.2021թ.-ի N 01/11.1/7796-21 գրությունը, ՀՀ Արմավիրի մարզպետի 01.09.2021թ.-ի N 01/7/05101-2021 գրությունը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 24.02.2021թ.-ի N ՔՏՄ/09.2.4/2073-2 գրությունը, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի 17.03.2021թ.-ի N 18-06/2-24568 գրությունը, Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի տեղեկանքը, «ՇԻՆՊՐՈԳՐԵՍ» ՍՊԸ-ի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 30-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, հողամասի և շինության հատակագծերը` տրված 2020 թվականի նոյեմբերի 11-ին «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից, շինությունը կատարած անձ Արմենակ Արամայիսի Մանուկյանի 2021 թվականի հունվարի 14-ի դիմումը. Որոշում եմ`

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող Երևանյան փողոցի 42 հասցեին կից 71 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացաղ հողամասի վրա գտնվող 77.3 քառակուսի մետր արտաքին մակերեսով սննդի սպասարկման կետը, 17.0 քառակուսի մետր մակերեսով ծածկը ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» Ա/Ձ –ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:

2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց թիվ 42/3 սննդի սպասարկման կետ:

3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Արմենակ Արամայիսի Մանուկյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Արմենակ Արամայիսի Մանուկյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, Փարաքար գյուղի, Երևանյան փողոցի թիվ 42/3 հասցեում գտնվող 0.0071 հա մակերեսով հողամասն՝ առկա շինություններով:

4. 71 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

5. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր սննդի սպասարկման կետի և ծածկի համար` 23400 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 2 206 620 (երկու միլիոն երկու հարյուր վեց հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին: 6.Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը` 6834,3 դրամ, որը 71 քառակուսի մետրի համար կկազմի 485 235,30 (չորս հարյուր ութանասունհինգ հազար երկու հարյուր երեսունհինգ դրամ երեսուն լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Գ. Փարաքար, Նաիրի 42
0231 6-00-42, 060-53-00-42
paraqar.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner