Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Աիդա Բաղրամյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի նոյեմբերի 5-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Մարինե Հակոբի Սաֆարյանի 2025 թվականի նոյեմբերի 5-ի N 5528 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Մարինե Հակոբի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-082-0042-0007 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Կողմ 1) 589,0 քառակուսի մետր մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Երիտասարդական փողոց, 11 բնակելի տուն:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Կողմ 2) 400 քառակուսի մետր մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Վ. Տերյան փողոց, 12 կիսակառույց:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: