Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղում գտնվող կառույցներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կատուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, հիմք ընդունելով 2024 թվականի մարտի 4-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցված է սեղանամատյանում 1587-ով/, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 02.03.1991 թվականի թիվ 7 որոշումից 2025 թվականի փետրվարի 3-ին տրված թիվ 4 քաղվածքը, «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը և քաղաքացի Էմմա Ստեփանի Սախկալյանի 2025 թվականի փետրվարի 6-ի թիվ 563 դիմումը, որոշում եմ՝
1. Վերականգնել` Էմմա Ստեփանի Սախկալյանի (ծնված` 1956 թվականին), Լիլիթ Գրիգորի Սախկալյանի (ծնված` 1977 թվականին), Հայկուհի Գրիգորի Սախկալյանի (ծնված` 1980 թվականին), Գուրգեն Գրիգորի Սախկալյանի (ծնված` 1982 թվականին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1958 թվականին կառուցված բնակելի տան / 1-ին հարկ/, 1965 թվականին կառուցված բնակելի տան / 1-ին հարկ/, 1965 թվականին կառուցված ծածկի, 1958 թվականին կառուցված բնակելի տան /նկուղ/, 1958 թվականին կառուցված բնակելի տան /նկուղ/, 1958 թվականին կառուցված աստիճանավանդակի, 1958 թվականին կառուցված բնակելի տան / 2-րդ հարկ/, 1965 թվականին կառուցված բնակելի տան / 2-րդ հարկ/, 1975 թվականին կառուցված բաց պատշգամբի, 1965 թվականին կառուցված ծածկի, 1995 թվականին կառուցված թռչնանոցի, 1975 թվականին կառուցված պարսպի և 04-082-0047-0004 կադաստրային ծածկագրով` 0.0798 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ` համաձայն «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի:
2. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք գյուղ Պտղունք, Զորավար Անդրանիկի փողոց, 8 բնակելի տուն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
4 . Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: