Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀՈՂԱՄԱՍԸ, ԴՐԱ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՈՎ, ՎԱՐԴԱՆ ՌՈԲԵՐՏԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 72-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի N 01/14/06053-2021 գրությունը, կից՝ Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-299 դրական եզրակացությունը, աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր  տեղեկանքը և Վարդան Ռոբերտի Գասպարյանի 2021 թվականի հունվարի 29-ի դիմումը. Փարաքար համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.

1. Տալ համաձայնություն Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող 04-094-0017-0027 կադաստրային ծածկագրով, 0.0404 հա մակերեսով արդունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի, գործառական նշանակությունը` հասարակական կառուցապատման հող:

2. Տալ համաձայնություն` նշված 0.0404 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը և առկա շինությունը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով տրամադրել Փարաքար համայնքի բնակիչ Վարդան Ռոբերտի Գասպարյանի:

3․ Հողամասի օտարման վճարը սահմանել հողի կադաստրային արժեքի չափով․ 1 քառակուսի մետրը՝ 6834․3 դրամ, շինության օտարման վճարը՝ ըստ օրենսդրությամբ սահմանված կարգի։

4. Առաջարկել համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (2)
ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ
ՔՈԼՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner