Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապտության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարարի 01.11.2018 թվականի N03/17.2/8835-18 հանձնարարականը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 9-ի ,,Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի վարձատրության չափի, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի,համայնքապետարանի աշխատակազմի, ենթակայության բյուջետային հիմնարկի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 42-Ա որոշմամբ հաստատված N N 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝համաձայն հավելված NN 1-ի և 2-ի:
2. Փարաքար համայնքի ղեկավարին՝ Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու առաջարկությամբ մեկ շաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին: