Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2023 թվականի օգոստոսի 29-ին տրված N 244 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Հարություն Լավրենտի Խաչատրյանի 2023 թվականի հուլիսի 7-ի N 2607 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող Հարություն Լավրենտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 04-009-0181-0005 կադաստրային ծածկագրով 0,21 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել, որպես՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամաս կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |