Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունիսի 9-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-09062025-04-0171 որոշումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Ֆ. Նանսենի փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող՝ 04-094-0181-0001 կադաստրային ծածկագրով, 0.1246 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը համարել Փարաքար համայնքի սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից |