Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 23-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, հողամասի սեփականատեր Սուրեն Արամի Ասոյանի 2024 թվականի ապրիլի 26-ի N 2541 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Անդրանիկի փողոց 5/1 հասցեում գտնվող՝ Սուրեն Արամի Ասոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0130-0039 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա ինքնակամ բացված թվով մեկ դուռը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 ինքնակամ բացված դռան համար կազմում է 2316 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 2316 (երկու հազար երեք հարյուր տասնվեց) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1) 0.007 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Անդրանիկի փողոց 5/1 բնակելի տուն (ծածկագիր՝ 04999QWJWBMR):
4. Նույն հողամասի կողմ 2-ին (առանձնացվող հատված 2) 0,007 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Անդրանիկի փողոց 5/2 բնակելի տուն (ծածկագիր` 040669VSUETJ):
5. Նույն հողամասի կողմ 3-ին (առանձնացվող հատված 3) 0,0127 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Անդրանիկի փողոց 5/3 բնակելի տուն (ծածկագիր`04066NWDAF5R):
6. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: