Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 14-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եցրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի մայիսի 24-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024RDDB5T), հողամասի սեփականատերեր Արշակ Գևորգի Գրիգորյանի և Կարապետ Արշակի Գրիգորյանի 2025 թվականի հուլիսի 7- ի N 3316 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Արշակ Գեվորգի Գրգորյանին և Կարապետ Արշակի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0056-0092 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Ազատության փողոցի 2-րդ շենքի N 4 բնակարանին կից՝ 61.9 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ կցակառույցը, 1 ինքնակամ բացված դուռը և մեկ ինքնակամ բացված պատուհանը՝ համաձայն «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր կցակառույցի համար կազմում է 590.7 Հայաստանի Հանրապետության դրամ, մեկ ինքնակամ բացված դռան և մեկ ինքնակամ բացված պատուհանի համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 40 502,33 (քառասուն հազար հինգ հարյուր երկու Հայաստանի Հանրապետության դրամ երեսուներեք լումա):
3. Բնակարանին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ Անի թաղամաս 2 շենք, 4 բնակարան (ծածկագիր 04072X4YBFJB):
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի 900325176155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: