Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 276-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2021 թվականի N 276-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը` 1991 թվականներին, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով հողամասի և շինությունների հատակագիծը, տրված 2021 թվականի դեկտեմբերի 3-ին «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, տրված 2021 թվականի նոյեմբերի քսանիննին և համասեփականատեր Նաիրա Գալուստյանի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ՝

1. Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Նաիրա Գուրգենի Գալուստյանի (ծնված՝ 09.11.1956թ.), Իվետա Վահանի Սարդարյանի (ծնված՝ 02.08.1988թ.) և Գուրգեն Վահանի Սարդարյանի (ծնված՝ 04.12.1989 թ.) գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 04-094-0093-0001 կադաստրային ծածկագրով 0.1308 հա մակերեսով բնակավայրեի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ: Նշված հողամասից 700 քառակուսի մետրը հատկացված տնամերձ հողամասն է, 140 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է, իսկ 468.0 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասն է, որի համար հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի՝ 6834.3 դրամի 30 տոկոսի չափով մեկ քառակուսի մետրի համար կազմում է 2050.29 դրամ: Վճարման ենթական 468.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի համար կազմում 959 535.72 (իննը հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր երեսունհինգ դրամ յոթանասուներկու լումա), որը ենթակա է վճարման Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին:

2. Հողատարածքին տրամադրել հասցեն. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Մ.Սարյան փողոց թիվ 1բնակելի տուն հողամաս:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner