Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ռ ԱՐՔԻԹԵՔԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հուլիսի 9-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Լուսինե Վարդանի Քոչարյանի 2025 թվականի հուլիսի 14-ի N 3457 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Լուսինե Վարդանի Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0132-0010 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Առանձնացվող մաս) 0.03506 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Գ. Լուսավորչի փողոց, 88 հողամաս:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Մնացորդային մաս) 0.03743 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Գ. Լուսավորչի փողոց, 88/1 ավտոտնակ:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: