Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Մարտի 8-ի փողոց տուն 14/1 հասցեի բնակիչ Աղավնիկ Վարդգեսի Հովհաննիսյանի (ծնված` 1968 թվականի սեպտեմբերի 27-ին, անձնագիր AS0486660, տրված` 2019 թվականի հունվարի 15-ին 057-ի կողմից) 2024 թվականի հունվարի 24-ի թիվ 419 դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» 2024 թվականի փետրվարի 14-ի նիստի թիվ 05 արձանագրությունը. Որոշում եմ`
1. Աղավնիկ Վարդգեսի Հովհաննիսյանին (ծնված` 1968 թվականի սեպտեմբերի 27-ին, անձնագիր AS0486660, տրված` 2019 թվականի հունվարի 15-ին 057-ի կողմից, հաշվառված` Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ Փարաքար համայնք, գյուղ Փարաքար Մարտի 8-ի փողոց տուն 14/1 հասցեում) նշանակել խնամակալ՝ ԱՐԴ1/0354/02/23 քաղաքացիական գործով 2023 թվականի սեպտեմբերի 4-ի վճռով անգործունակ ճանաչված Վարդան Սաշաի Հովհաննիսյանի (ծնված` 1965 թվականի մարտի 28-ին, անձնագիր` AG0294196, տրված` 2004 թվականի ապրիլի 30-ին 057-ի կողմից, հաշվառված` Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ Փարաքար համայնք, գյուղ Փարաքար Մարտի 8-ի փողոց տուն 14/1 հասցեում) նկատմամբ:
2. Աղավնիկ Վարդգեսի Հովհաննիսյանին վերապահել իրավունք ի շահ խնամարկյալի, առանց հատուկ լիազորության հանդես գալ իր խնամարկյալի իրավունքների ու շահերի պաշտպանությամբ` ցանկացած անձանց հետ հարաբերություններում` ներառյալ դատարանում:
3. Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ Վարչական դատարան:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: